Այնտեղից- բերդի ժայռակերտ պատնեշների վրայից-իջնի պիտի մի օր, որպես երկաթե մի բռունցք, պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի։- Որպես երկաթե մի բռունցք- իջնի պիտի մի օր թշնամու գլխին...

 

Օրը կգա- և նրանք կգնան։ Եվ նորից, բերդի անառիկ ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք- կելնե, կհառնե ահասաստ նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա- նաիրյան աշխարհի... Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա- երկիրը Նաիրի...

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

 

Հովիկ Չարխչյան