«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունին մեկ տարի ժամանակ էր պետք հասկանալու համար, որ Իրան-Հայաստան երկաթուղին անհեռանկար է: Նրա բնորոշմամբ' հայ-իրանական երկաթգիծը դա նույնն է, թե պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ: Յակունինը դեռ մեկ տարի առաջ երկաթուղու կառուցումը համարում էր արդիական և բավականին հեռանկարային:

 


Մի կողմ թողնելով ռուս պաշտոնյայի հայտարարությունը' նշենք, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը ևս մեկ կարևոր գործոն է երկու երկրների զարգացող հարբերությունների համար: Փոխադարձ վստահությունն ու մի շարք համատեղ տնտեսական ծրագրերն էլ ավելի կամրացնեն վստահելի գործընկերային հարաբերությունները:

 


Նախագիծը կարևոր է և Հայաստանի, և Իրանի համար: Երկաթուղին Իրանին թույլ կտա իրանական արտադրանքը հասցնել Փոթի և Բաթում, իսկ Հայաստանն այս նախագծի արդյունքում Իրանի տարածքով ելք կունենա դեպի Պարսից ծոց և Կասպից ծով:

 


Իրանական կողմը չափազանց բարձր է գնահատում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը ու պարբերաբար տարբեր աղբյուրներով անդրադառնում երկաթգծի հետ կապված հարցերին ու հեռանկարներին:
Ինչ վերաբերում է Յակունինի հայտարարությանը, ապա ռուս պաշտոնյային ռեալ գնահատական տալու հարցում խանգարել է այն, որ Իրան-Հայաստան երկաթուղու շնորհիվ Հայաստանը կունենա նոր, այլընտրանքյին ճանապարհ:

 

 

 

Էրիկ Մելիքյան