Ինչպես մամուլից տեղեկանում ենք, այսօր Եռաբլուրում Սմբատ Այվազյանի հուշաքարի բացման արարողությանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Եռաբլուրում էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին:

 


Ակնհայտ է, որ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, գործիչներից շատերի թե հասարակական, և թե քաղաքական ակտիվությունը զգալի նվազել է: Դրանց թվում է նաև ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ցավով պետք է փաստել նաև, որ վերջին շրջանում առաջին նախագահը հասարակության հետ հանդիպումները հասցրել է նվազագույնի, չկա որևէ քաղաքական-հասարակական ակտիվություն, քաղաքացիական նախաձեռնություն կամ ժողով:
Գոնե, նման միջոցառումների ժամանակ, Տեր-Պետրոսյանը պարտավոր է խոսել հանրության կամ առնվազն լրագրողների հետ:

 


Հետաքրքիր է, թե որն է պատճառը որ առաջին նախագահը սկսել է խուսափել հասարակաությունից:
Այստեղ, նման պահվածք դրսևորելու համար. մնում է քննարկել մի քանի հանգամանք. Տեր Պետրոսյանը.
1. Կամ թաքցնում է ինչ որ բան
2. Կամ ամաչում է հասարակությունից
3. Կամ քաղաքական հերթական պարտությունից հետո չի ցանկանում որևէ հանրային կարծիք հայտնել կամ պարզապես զրուցել:

 


Ամեն դեպքում նախագահի կարգավիճակ ունեցող մարդը պետք է բաց լինի հասարակության առջև, չմոռանանք , որ այդ նույն հասարակության ներկայացուցիչներից շատերը բազմիցս կանգնել են Լևոն Տեր Պետրոսյանի կողքին: Հիմա ամենևին կարիք չկա խուսափել նրանցից:

 

 

 

Անի Սանոսյան