Մարդիկ կան, որ մշտապես դժբախտ լինելու հակում ունեն: Նրանք կյանքի ամենաչնչին խնդիրները վերածում են համամարդկային հնչողության հարցերի և տառապում: Նրանք դեմքի ողբերգական արտահայտությամբ սիրում են պատմել իրենց վիշտը ու հրավիրել բոլորին մասնակիցը դառնալու իրենց սրտակեղեք պատմությանը...

 

Նրանց մի տեսակ հաճույք են պարգևում սկանդալները, մշտական լարվածությունը, լեզվակռիվները: Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ՝ նրանք շրջում են ամենուր և ամենեցուն հաղորդակից դարձնում իրենց անասելի «վշտին»....

 

Ասածս ինչ է. այս կյանքը բոլորիս համար էլ դժվար է, բոլորս էլ բազմաթիվ խնդիրներ ունենք: Այս աշխարհում ոչ բոլորն են մեզ հասկանում (և դա նորմալ է), պետք չէ սեփական կյանքը դժոխքի վերածել, ապրել մշտական տառապանքի ու թախիծի թագավորության մեջ: Մեր կյանքի օրերը շատ կարճ են. հազիվ ժամանակ կա մի քիչ ուրախանալու, վայելելու.... Պիտի կարողանանք տխրությունից սահուն անցում կատարել ուրախության, արցունքից՝ ժպիտի

 

Արսեն Վարդանյան