Ֆեյսբուքը երեկ: 27.04.2014
Հազար դոլարն ու ֆեյսբուքը...
Հրանուշ Հակոբյանը երբեմն չի գիտակցում ինչ է խոսում, դրա վառ ապացույցը վերջերս Գուարդիանին տրված հարցազրույցն էր, բայց եթե պահի տակ ճիշտ բան էլ է փորձում ասել, չի կարողանում ճիշտ մատուցել: Նա շատ ջղայն տոնով պահանջում է, որ «Արի տուն» ծրագրի մարդիկ՝ մասնակցեն «փող բերեք տուն» նորահայտ ծրագրին: Տնեսագետները կփաստեն, որ իրա առաջարկածի մեջ լոգիկա կա, բայց մարդկանց վրա մունաթ գալով հաստատ 1000 դոլարի տեր չես դառնա:
Պարույր Հայրիկյանը դեռ չի մոռացել 20.000.000 դրամի մասին և նորից ասում է, որ ինքը շատ ավելիին է արժանի:
Հարց չկա Պարույր Հայրիկյան ջան կարողա էն մյուս սերունդի համար էլ ավելի մեծ կերպար լինեք, որովհետև պատմությունը շատ բացասական փաստեր փակելու ունակություն ունի: Հիմա էդ փողի մասին մի խոսացեք, որ 10-12 տարեկան երեխեքը գոնե ձեզ լավով հիշեն: Մենք արդեն հիշում ենք:
Կրկին սկսեցին անիմաստ ջուր ծեծել: Ապրիլի 24-ը 4 օր առաջ անցել է, իսկ մենք դեռ ապրիլի 24-ն ենք վերլուծում, թե ով եկավ կամ ով չեկավ: Ավելի լավ ա էդ ներուժը հետագա պայքարի համար օգտագործեք: Էդ մի օրով ոչ սկսվեց ոչ ավարտվեց Հայոց Ցեղասպանության հարցը: Մի քիչ ռացիոնալ քայլերը չեն խանգարի:
Էդգար Խաչատրյան