Ինչու՞ են ԱՎԱԳ դպրոցներում ավարտական դասարանների աշակերտները անխտիր պարապում ԲՈՒՀ ընդունելության համար նախատեսված առարկաները, դասերից բացակայում հարյուրավոր ժամերով, իսկ տարեվերջին իրենց բացակաների հարցը լուծում դպրոցի տնօրինության հետ «փոՂշահավետ» գործարքի մեջ մտնելով: Եթե դրա պատճառը հասարակական գերակշող կարծիքն է, որ «առանց պարապելու» հնարավոր չի ընդունվել, ապա ինչի այս 3 տարիներին ԱՎԱԳ դպրոց երևույթը չի գործում, ու չի տալիս ընդունելության քննություններին համապատասխանող գիտելիք ու հմտություններ:

 

Չէ՞ որ ավագ դպրոցների ներդրման ժամանակ քարոզվում էր, որ սա հնարավորություն կտա վերջնականապես ազատվել արտադպրոցական պարապունքներից, հետևաբար նաև հավելյալ ծախսերից, բայց արի ու տես, որ դպրոցների 12-րդ դասարանները կիսադատարկ են ամբողջ տարին շարունակ:

 

Բայց հետաքրքիր է չէ՞, դպրոցը 12 տարվա ընթացքում աշակերտին չի տալիս նույնիսկ դպրոցին հաջորդող կրթական հաստատության քննություններին համապատասխանող գիտելիք, էլ ուր մնաց կյանքի այլ բնագավառների համար փորձ ու հմտություն տա: Նորից պետք է հիշել Քամյուի խոսքերը «Դպրոցը նախապատրաստում է մի կյանքի, որը գոյություն չունի»:

 

Հակոբ Սաֆարյան