1915 թվական մայիսի 24-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կողմից ընդունված համատեղ հռչակագրում ասվում էր.


«Գրեթե մեկ ամիս է, ինչ Հայաստանում քրդերը և թուրքերը օսմանյան իշխանությունների թողտվությամբ և հաճախ օժանդակությամբ, զանգվածային ջարդերի են ենթարկում հայերին: Նման ջարդեր են տեղի ունեցել ապրիլին (նոր տոմարով) Էրզրումում, Ակնում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ողջ Կիլիկիայում: Վանին հարակից շուրջ հարյուր գյուղերի բնակիչներ սպանվել են: Այդ քաղաքում հայկական թաղամասերը շրջափակված են և հարձակումների են ենթարկվում քրդերի կողմից: Միևնույն ժամանակ կոստանդնուպոլսյան Օսմանյան կառավարությունը հետապնդումների է ենթարկում խաղաղ հայ բնակչությանը:

 


Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված Թուրքիայի այդ նոր հանցագործությունները՝ Դաշնակից կառավարությունները հրապարակավ հայտարարում են Բարձր դռանը, որ իրենք պատասխանատվության են ենթարկելու օսմանյան կառավարության բոլոր անդամներին և այդ ջարդերում ներգրավված նրանց գործակալներին:

 

 

Սասուն Հովհաննիսյան