Քիչ առաջ թուրքական ԶԼՄ-րը շատ լավ լուր տարածեցին...Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն գործից ազատել է իր հայազգի խորհրդական Է.Մահչուպյանին...Իսկ տապճառը՝Մահչուպյանի թոշակային տարիքն է...Այնպիսի տպավորություն է,որ գործի ընդունելուց Թուրքիայի վարչապետը չգիտեր,որ շուտով Մահչուպյանը "թոշակի" է անցնելու...Երբ այս անողնաշարին,ով իրեն Հրանտ Դինքի ընկերն էր հորջորջում,նշանակեցին Թուրքիայի վարչապետի օգնական,ես ասեցի,որ նրան թուրքերը ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ են Ցեղասպանության միջազգայնացման և ճանաչման ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ համար...Ես չեմ կարծում,որ Է.Մահչուպյանը չէր գիտակցում,թե Ռ.Էրդողանի վարչակարգը ինչի՛ համար է իրեն ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ՝նշանակելով վարչապետի օգնականի պաշտոնում...Սակայն Է.Մահչուպյանը ՉԿԱՏԱՐԵՑ իր վրա դրված "հույսերը"...Նա չկարողացավ միջազգային հանրությանը մոլորեցնել...Թուրքերը Մահչուպյանին "բարձր" պաշտոն տալով՝ ցանկանում էին ԲՈԼՈՐԻՆ ապացուցել,որ ոչնչով չեն տարբերվում քաղաքակիրթ ժողովուրդներից,և որ հայերը ևս մասնակցում են Թուրքիայի կառավարման համակարգում...Սակայն թուրքերն այս ԽԱՂԸ տանուլ տվեցին...Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագից հետո,երկորդ հարվածը հասցրեց Եվրախորհրդարանը...Այս ամենից հետո, Էրդողանը ստիպված էր ընդունել իր պարտությունը Է.Մահչուպյանի առումով ու ազատել նրան գործից...Չնայած,ըստ թուրքական ԶԼՄ-րի վերջին տվյալների Է.Մահչուպյանը ԱՆՎՃԱՐ է "խորհուրդներ տալու"՝աշխատավարձ չստանալով...


Հ.Գ.Է.Մահչուպյանի հետ կապված այս ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ պետք է ԴԱՍ լինի Թուրքիայում բնակվող ՀԱՅԵՐԻ համար...Թուրքիայում հայերին պաշտոն չեն տալիս իրենց գիտելիքները և հնարավորությունները հաշվի առնելով...Անկարայի համար դա ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է...Ու դա պետք է հասկանան նաև ՕՍՄԱՆՑԻ Է.Մահչուպյանը,Պ.Շիրինօղլուն,Ա.Աթեշյանը,որոնք ծառայություններ մատուցելով Անկարային չեն գիտակցում,որ ընդամենը "գործիք" են,որ օգտագործվում են հայերի դեմ...Իսկ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ մաշվելու և փչանալու հատկություն ունեն...Նրանց ՄԻՇՏ փոխում են՝հինը աղբարկղը նետելով...Հուսով եմ,որ թրքաբնակ հայերը էլ չեն ընկնի նման ծուղակները...

 

 

Գագիկ Համբարյան