Ժամանակին, երբ Քըրք Քըրքորյանին հարցրել են, թե որտեղից իրեն այդ միլիոնները, մարդն անկեղծորեն ասել է, որ առաջին 10 միլիոնի մասին կլռի, իսկ արդեն մյուս միլիոնների մասին հաճույքով կպատմի: Սա լավ առիթ է Քիմին քննադատողների համար, թող մի քիչ մտածեն իրենց հայրենասիրական դրսևորումները արտահայտելուց առաջ: Քարդաշյանի դեպքում կոնկրետ մեկ խնդիր ունենք' մեզ մոտ գալիս է համաշխարհային տեղեկատվական խողովակներից գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող պերսոնաներից մեկը, իսկ մարդը գալիս է ոչ թե տուր անելու համար, այլ ասելու, որ այո եկել եմ մի երկիր, որտեղ իմ արմատներն են, այն արմատները, որոնք փորձել են բնաջնջել թուրքերը, բայց չեն կարողացել, ինչպես տեսնում եք:


Լիահույս եմ, որ այդ հայուհուն կդիմավորենք ավելի քան ադեկվատ ու ներկայանալի, իսկ մնացած գործը, որը մենք մեր ռեսուրսների սղության պատճառով չենք կարող անել, կանի նա, ընդ որում շատ լավ:

 

 

Կնյազ Սարոյան