Տիտանիկը բրիտանական տրանսատլանտյան շոգենավ է: Այն կառուցվել է Բելֆաստում՝ «Հարլենդ էնդ Վուլֆ» նավաշինարանում, 1909-1912 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ «Ուայթ Սթար Լայն» ընկերության պատվերով: Շահագործման ժամանակ այն համարվում էր աշխարհի ամենամեծ նավը: Իր առաջին նավարկության ժամանակ՝ 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, բախվելով այսբերգին, խորտակվեց Ատլանտյան օվկիանոսում: