Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն նախատեսվում է կողմերի համագործակցությունը ներդրումային քաղաքականության բարելավման և ստուգումների համակարգի բարեփոխման ոլորտներում:

 

 


Ծրագիրը նպատակ ունի խթանել ներդրումները, նպաստել գործարար ծախսերի նվազեցմանը, մասնավոր հատվածի աճին և աշխատատեղերի ստեղծմանը: Ինչպես տեղեկացանք, IFC-ի երեւանյան գրասենյակից, IFC-ը խորհրդատվություն կցուցաբերի ստուգումների տեսչական համակարգի բարելավման ուղղությամբ, կմշակվի միջոցառումների ծրագիր գյուղատնտեսության արտահանումն ավելացնելու և օտարեկրյա ներդումների համար բարենպաստ և վստահելի միջավայր ստեղծելու ուղղությամբ:

 

 

 

Կարինե Առաքելյան