2014 թ.-ին ավարտվել է հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի ներդրման եռամյա ծրագիրը և որոշվել է 5-9-րդ դասարանների համար թույլատրել արտադասարանական խմբակների բացումը: Հաստատվել են «Ազգային երգ ու պար» ու Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը՝ հանրակրթական 13 հիմնական դպրոցի 5-րդ դասարանների համար:


Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայրենասիրական դաստիարակության 2015-2019 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նշել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը' վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացնելով նախարարության 2014թ-ի գործունեության արդյունքները:

 

 

Անահիտ Գրիգորյան