Գոյություն ունեն երեխայի սեռը որոշելու ոչ գիտական բազմաթիվ եղանակներ, որոնք շատ հաճախ անհեթեթ ու ծիծաղելի են, սակայն, ինչքան էլ զարմանալի է, դրանք գրեթե բոլորն էլ գործում են: Մենք ընտրել ենք ամենահետաքրքիրները:


Ու՞մ արյունն է ավելի երիտասարդ


Երեխայի սեռի որոշման ամենատարածված մեթոդը հիմնվում է արյան թարմացման թեորիայի վրա: Այս թեորիայի համաձայն' տղամարդկանց արյունը թարմանում (նորանում) է 4 տարին մեկ անգամ, կանանցը' 3 տարին մեկ: Թեստավորումը անցկացվում է հավանական բեղմնավորման ժամանակ: Կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, իսկ տղամարդունը' 4-ի: Ում տարիքից, որ ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա կծնվի:
Այսինքն' բեղմնավորման պահին ում արյունն ավելի «երիտասարդ» է, ապա կծնվի այդ սեռի երեխա: Սակայն կա մեկ նրբություն: Եթե եղել են արյան լուրջ կորուստներ' ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, արյան փոխներարկում, ապա հաշվել պետք է ոչ թե ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից: Մի բան էլ: Ասում են, որ եթե մայրիկի արյունը ռեզուս բացասական է, ապա ամեն ինչ հակառակը կլինի:


Շարունակությունը՝ այստեղ