Գոյություն ունեն երեխայի սեռը որոշելու ոչ գիտական բազմաթիվ եղանակներ, որոնք շատ հաճախ անհեթեթ ու ծիծաղելի են, սակայն, ինչքան էլ զարմանալի է, դրանք գրեթե բոլորն էլ գործում են: Մենք ընտրել ենք ամենահետաքրքիրները:

 

Ու՞մ արյունն է ավելի երիտասարդ


Երեխայի սեռի որոշման ամենատարածված մեթոդը հիմնվում է արյան թարմացման թեորիայի վրա: Այս թեորիայի համաձայն' տղամարդկանց արյունը թարմանում (նորանում) է 4 տարին մեկ անգամ, կանանցը' 3 տարին մեկ: Թեստավորումը անցկացվում է հավանական բեղմնավորման ժամանակ: Կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, իսկ տղամարդունը' 4-ի: Ում տարիքից, որ ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա կծնվի:

 

Այսինքն' բեղմնավորման պահին ում արյունն ավելի «երիտասարդ» է, ապա կծնվի այդ սեռի երեխա: Սակայն կա մեկ նրբություն: Եթե եղել են արյան լուրջ կորուստներ' ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, արյան փոխներարկում, ապա հաշվել պետք է ոչ թե ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից: Մի բան էլ: Ասում են, որ եթե մայրիկի արյունը ռեզուս բացասական է, ապա ամեն ինչ հակառակը կլինի:

 

Տատիկի մեթոդը  


Այս եղանակը լայնորեն կիրառվում է գյուղերում: Քաղաքի բնակիչներն սկսել են աստիճանաբար այդ մասին մոռանալ: Նրանք ավելի շատ հակված են հավատալ նորագույն տեխնիկային, բայց եթե դուք այդ մասին հարցնեք ձեր տատիկին, նա հաստատ այդ մեթոդի մասին կհիշի:

 

Վերցրեք ասեղ, գնդասեղ կամ էլ ամուսնական մատանի, նրա վրա կապեք բարակ թել կամ էլ մազ: Շարժվող առարկան պահեք պառկած հղի կնոջ փորի վրա: Եթե ասեղը կամ ամուսնական մատանին շրջանաձև պտտվեն, ապա աղջիկ երեխա կծնվի: Իսկ եթե առարկան անկանոն այս ու այն կողմ շարժվի, ապա' տղա:

 

Հաղթողը' կոյուղիներ մաքրելու նյութն է


Համոզված ենք, որ երեխայի սեռը պարզելու ամենաարտառոց եղանակը հորինել են ամերիկացիները: Նրանք հայտարարում են, որ 16 շաբաթականից սկսած՝ երեխայի սեռը կարելի է պարզել կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութի օգնությամբ: Նյութը անվանվում է Drano Crystals, այն անհրաժեշտ է հավասար չափաբաժնով խառնել առավոտյան մեզի հետ, և եթե հեղուկը ռեակցիայից հետո թափանցիկ կամ բաց կապույտ կամ բաց կանաչ երանգավորում ստանա, ապա աղջիկ կծնվի: Իսկ եթե հեղուկը սև, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն' տղա: Եվ ինչքան էլ զարմանալի է, այս մեթոդը գործում է: