ՀԱԿ կուսկացության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի մեկի առիթով անցկացված հանրահավաքում հնչեցված ելույթը իրականում ոչ այդքան մարտի 1-ի իրադարձություններին էր վերաբերում, որքան ընդդիմադիր դաշտի վերաձևումներին: Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանը ոչ թե հանդես էր գալիս միասնական բռունցք կազմելու կամ դաշտի առողջացման, այլ հակառակը դաշտը ամայացնելու տեսանկյունից:
Տեր-Պետրոսյանն այնպես էր խոսում ԲՀԿ-ի կազմաքանդման մասին, կարծես, ոչինչ չէր եղել, ընդամենը «խմբագրական շտկումներ» ու դա այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը ևս՝ որպես ԲՀԿ առանցքային դաշնակից, պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ում:


Իհարկե, մարտի 5-ին կկայանա ԲՀԿ համագումարը, որում կներկայացվի վերջնական վերաձևումներն ու վերադասավորումները, սակայն արդեն պարզ է, որ եթե նույնիսկ ԲՀԿ-ն շարունակի «ակտիվ մարտիկի» դերակատարությունը, ապա նա դաշտում կներկայանա առավել սակավ ռեսուրներով՝ քաղաքական ու ֆինանսական: Իսկ բարոյական կողմը դնենք մի կողմ:


Ինչևէ, ԲՀԿ-ն ֆիքսվեց ոչ իշխանական դաշտում գտնվող ուժերի ու գործիչների վրա՝ պիտակավորելով ու «պորտերը տեղը դնելով», սակայն ոչինչ չասաց պատասխանատվության իր բաժնի մասին:


Ստացվում է՝ ՀՀԿ-ն անկարողունակ է, իսկ մնացած բոլոր շատ թե քիչ հեղինակություն ունեցող ուժերը ծառայում են բացառապես իշխանության հետարքրքրությունների շրջանակներում: Ու այդ ամենի մեջ միայն ՀԱԿ-ն է ով «դիմադրելով համակարգին», ուղղություն է վերցրել դեպի իշխանափոխություն:


Իրապես ամոթ է, երբ առաջին նախագահը, ով ժամանակին մտավորականի ու պետական գործչի իմիջ էր վաստակել շարժվում է դեպի անդունդ՝ իր հետ տանելով շատ թե քիչ ունակ ուժերին:


Ժամանակը կանցնի, սակայն ավաղ ՀԱԿ-ն այդպես էլ ճահճից դուրս չի գա, քանի որ այն քաղաքական գիծը, որը որդեգրել է այս քաղաքական ուժը նրան տարել է մի կետի, որից հետ վերադարձ չկա: Իսկ ԲՀԿ-ի որոշումն ու ՀԱԿ-ի արձագանքը ցույց տվեցին, որ ՀԱԿ-ը վերջնականապես հայտնվել է լուսանցքից դուրս:

 

 

Հայկ Համբարձումյան