Մի շարք հիվանդությունների վաղօրոք բացահայտումը և կանխարգելումը համեմատաբար կքչացներ բնակչության մահացվածությունը: Սրա համար պետք է երկրում գործի վաղորոք բացահայտման և կանխարգելման գործող համակարգ: Հայաստանում մահացության պատճառների կառուցվածքի վիճակագրությունը հուշում է, թե հատկապես, որ հիվանդությունների դեմ կանխարգելումը պետք է հանդիսանան ազգային առողջապահության հիմնական խնդիրները:


Այդ տեսակետից, բավականին ողջունելի է պետական ծառայողների այս տարվա սոցիալական փաթեթում պարտադիր կանխարգելիչ բժշկակական քննության բաղադրիչի ներդրումը: Նախ, այստեղ կարևորենք, հատկապես դրա պարտադիր լինելու հանգամանքը, այլապես փաթեթից օգտվելու իրավունքից չեն կարող ունենալ սոցիալական փաթեթի շահառուները:


Նշենք, որ կանխարգելիչ բժշկակական քննության բաղադրիչը ենթադրում այնպիսի հետազոտությունների իրականացում, ինչպես օրինակ՝ արյան ընդհանուր հետազոտությունը, գլյուկոզայի և խոլեստերինի որոշումը, էլեկտրասրտագրությունը, ուլտրաձայնային սրտագրությունը, ֆլյուրոգրաֆիան, PSA տեստը տղամարդկանց համար, PAP տեստ կանանց համար և թերապեվտի, ուռոլոգի և գինեկոլոգի խորհրդատվություններ:


Պետք է նշենք, որ հենց այսպիսի բազային հետազոտությունները և խորհրդատվությունները պարբերաբար անցնելու դեպքում, որոշ հիվանդություններ իրենց սկզբնական փուլերում կբացահայտվեն և կբուժվեն:
Վերջում ավելացնենք, որ այս համակարգի ներդրումը բխում է ազգային անվտանգության շահերից:
Հուսով ենք, որ այն արդյունավետ կաշխատի, ինչպես նաև այս բաղադրիչի շրջանակներում բուժզննման ծավալները և հետազոտությունների ցանկը հետագայում կավելանան, և շուտով կընդգրկեն հասարակության ավելի լայն շերտեր:

 

 


Խաչատրյան Ժոռա