Կատալոնական «Բարսելոնան», Պրիմերայի 24-րդ տուրում նվազագույն հաշվով պարտվելով «Մալագային», կրկնեց 7 տարվա անհաջողություն:

 

Սկսած 2007/08 մրցաշրջանից՝ «Մալագան» դարձավ առաջին թիմը, որի դարպասը կատալոնացիները չկարողացան գրավել Իսպանիայի մեկ առաջնության 2 խաղերում: Այս թիմերի միջեւ սեպտեմբերի 26-ին Մալագայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշիվը:

 

7 տարի առաջ «Բարսելոնան» նման անհաջողություն ունեցել էր «Խետաֆեի» դեմ խաղերում (0:2, 0:0)

 

 

 Ֆուտբոլային հասարակություն