Ինչու՞ է մեզ Մայդան 3-ը հակացուցված։ Ինչու՞ չպիտի գնանք այդ ճանապարհով։


Համաշխարհային Երկրորդ պատերազմից հետո աշխարհը ականատեսն էր մի քանի փոքր մասշտաբի, սակայն իր ծավալների սահմաններում շատ արյունալի պատերազմների։ Թվարկեմ դրանք։ Կորեական պատերազմը, Վիետնամի պատերազմը, Իսրայելա-արաբական պատերազմը, Իրաքի պատերազմը, Լիբիական պատերազմը, Եգիպտոսյան դեպքերը, Սիրիական պատերազմը և վերջապես Ուկրաինական այս պատերազմը։


Բոլոր այս պատերազմներում առկա է քաղաքացիական պատերազմ, երբ իրար դեմ են դուրս բերում նույն ազգի երկու հատվածներին։ Մի հատվածի թիկունքում Արևմուտքն է կանգնած, մյուսի թիկունքում՝ Ռուսաստանը։ Եթե նույն ազգի երկու իրար դեմ կռվող հատվածները հավասար ուժեղության են երկիրը տրոհվում է մասերի։ Այդպես եղավ Կորեայի, Չինաստանի դեպքերում։ Այսպես է լինելու նաև Իրաքի ու Ուկրաինայի դեպքերում։ Այդպես չեղավ Վիետնամի ու Եգիպտոսի դեպքերում որովհետև մի հատվածը անհամեմատ ուժեղ դուրս եկավ մյուսի նկատմամբ։


Սա շատ պարզ մեխանիզմ է։ Քաջ հայտնի բաժանիր որ տիրես սկզբունքն են կիրառում աշխարհի հզորները և այդ ճանապարհով թիրախում հայտնված երկրներին գցում են իրենց ազդեցության տակ։
Մենք այս տիպի աղետից պիտի զգուշանանք ու թույլ չտանք որպեսզի մեր երկիրը ներքաշվի այդպիսի ավանտյուրայի մեջ։


Հնարավոր կոնֆլիկտը որը կարող են հրահրել մեր դեպքում դա կլինի Հայաստան-Արցախ հակամարտությունը։ Նման հակամարտության սանձահարումը իրոք կործանարար կլինի մեզ համար։ Իսկ նախանշաններ դրա սանձազերծման ուղղությամբ ես նշմարում եմ։ Չմանրամասնեմ խոսքս, ինքներդ մտածեք ու կտեսնեք որ այդ ուղղությամբ աշխպատում է ինչպես Արևմուտքը, այնպես էլ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, չնայած վերջինս այնքան էլ շահագրգիռ չեէ նման կոնֆլիկտի սանձազերծման մեջ։ Սակայն եթե Արևմուտքը այդ կոնֆլիկտը հրահրի ու փաթաթի մեր վզին ստիպված Ռուսաստանը պիտի միջնորդի։ Եվ մենք կարեղ ենք վերածվել մի նոր Կորեայի կամ Ուկրաինայի։ Նման սադրանքի առաջին մարտերը կլինեն իշխանության ու որևէ մի այսպես կոչված ընդդիմադիր հատվածի միջև որը սահուն կերպով կվերաճի Արցախ-Հայաստան զինված կոնֆլիկտի և ապա յուրաքանչյուրի թիկունքում հայտնված հզոր պետությունների ստվերային բախմանը ։


Սա ամմենավատթարն է որը կարող է պատահել մեր երկրի հետ։ Իսկ տարաշծաշրջանը այնպիսին է որ գերտերությունները լիքը շահագրգիռ հանգամանքներ ունեն մեզ Կորեա դարձնելու համար։ Որպես հիմնական գայթակղություն կարող են օգտագոերծել մեր կողմնորոշման փոփոխման հարցը։


Մայդան 3-ը տարբերվում էր նախորդ երկու մայդաններից նրանով ար այտեղ առաջնայինը Ուկրաինայի կողմնորոշման հարցն էր՝ Ռուսաստա՞ն թե՞ Արևմուտք։ Նախկին երկու մայդաններում դրված էր միայն իշխանափոխության հարց։ Իսկ այս վերջինը այլ կարևոր խնդիր էր փորձում լուծել։ Ուկրաինայում, լինելով Ռուսական կողմնորոշման երկիր, հայտնվեցին ուժեր որոնք որոշեցին փոխել երկրի կողմնորոշումը դեպի Արևմուտք։ Բնական է որ դա նշանակում էր Ռուսաստանի կենսական շահերի ակնհայտ ոտնահարում և այդ երկիրը ստիպված էր գնալ լուրջ ձեռնարկումների իր վրա ուղղված այդ հարվածը կասեցնելու կամ մեղմելու համար։ Եվ եղավ այն ինչին ականատես ենք այսօր Ուկրաինայում։


Մեր երկիրը այս ներկա պայմաններում չունի բավարար ուժ և ռեսուրսներ կողմնորոշման փոփոխման հարցը կտրուկ դնելու համար։ Ուկրաինայի Մայդան 3-ի հայկական տերբերակը կլինի Հայաստան պետության հոգևվարքը։ Այս հանգամանքից ելնելով պիտի խելամիտ գտնվենք և բացի իշխանափոխույան խաղաղ ձևերից չգնանք որևէ այլ կոնֆլիկտային լուծումների՝ նեքին պատերազմի կամ էլ կողմնորոշման հարկադիր փոփոխման Ռուսաստանի հետ ռազմական ընդհարման ճանապարհով։

 

 

Համլետ Աբրահամյան