Բարբադոսյան երգչուհին երկրպագուներին հանդես է եկել անսովոր ձևով: Ռիհաննան լուսանկարահանվել է հայտնի AnOther ամսագրի համար: Գարուն - Ամառ 2015-ը, որը զարդարում է Ռիհաննան նվիրված է հայտնի բրիտանացի դիզայներ Alexander McQueen-ի մահվան հինգերորդ տարելիցին, որը հայտնի էր իր սադրիչ հավաքածուներով: Լուսանկարների վրա աշխատել են Ինես վան Լամսվեեդեն և Վինուդ Մատադին: Լուսանկարներում Ռիհաննան կրում է Alexander McQueen-ի կողմից ստեղծված դիմակը, որը ներկայացնում է յուրահատուկ նորաձևության ապրանքանիշը՝ անցյալը, ներկան և ապագան: Երգչուհու բոլոր հաքուստները ներկայացնում են Alexander McQueen-ի վերջին հավաքածուն:

 

 

 

Գրիգորյան Ժորա