Արցախյան ազատամարտի տարիներին կազմավորված կամավորական ջոկատների շնորհիվ Հայոց բանակի հիմքը դրվեց: Մեր սահմանների անվտանգության երաշխավորն այսօր պատասխանատվությամբ, պատվով ու հպարտությամբ է իրականացնում հայրենքի պաշտպանությունը, թշնամուն բազմիցս ապացուցելով իր ուժը, հարկ եղած դեպքում նաև չեզոքացնելով հակառակորդի ագրեսիվ գործողությունները:


Երիտասարդ ու մարտունակ մեր բանակը Հայոց պետականության հիմնասյունն ու հպարտությունն է:
Շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին, ազատամարտի մասնակից մեր եղբայրներին, հայրենակիցներին՝ Հայոց բանակի օրվա առիթով, մաղթում նորանոր ձեռքբերումներ բանակաշինության գործում:

 

 

Արսեն Արշակյան