Մեր խեղճ ժողովուրդն այս մղձավանջի մեջ, աչքը ջուր կտրած սպասում է իր խելացիների, ազգային մտավորականների, առաջնորդների հայտնվելուն և նրանց կոնկրետ, փրկարար քայլերին: Սակայն վերջիններս «ավանդույթի» համաձայն զբաղված են ռեժիմի քննադատությամբ, սխալների վերլուծությամբ, «մեր իշխանություններին» խելացի առաջարկություններ անելով, միաժամանակ ձեռի հետ էլ «ալամաշխարհի» մեր թշնամիներին ու չուզողներին հաթհաթա տալով: Մի մասն էլ, հենց խեղճ ժողովրդին է հայհոյանքների թիրախ դարձրել, իրենց «խորհուրդներին» չհետևելու, ռեժիմի դեմ չպայքարելու, կրավորական կեցվածք ընդունելու համար: Հետաքրքիր է, այս ստատիկ դիրքային վիճակում, կողմերից ո՞ր մեկը առաջինը կխախտի ավանդույթը, խաչ կքաշի մյուսի վրա և նրան մեղադրելու փոխարեն, հանդես կգա սեփական նախաձեռնությամբ: Կարծում եմ զառիվայր դեպի անդունդ գլորվող երկրի վիճակը կարագացնի այդ հարցի ստույգ պատասխանը, իսկ միգուցե և կողմերին ստիպի ինքնաբուխ ձևով, իրարից առաջ ընկնելով փողոց նետվել...

 

 

Արմեն Զատիկյան