Վաղուց ժամանակն է իրականությանը նայել ուղիղ հայացքով և բարձրաձայնել նրա մասին. Եթե լռես իրականությունը դրանից չի փոխվի: Մերձավոր Արևելքում օր օրի սաստկանում է ծայրահեղական իսլամը, որը թուրքիայի թեթև ձեռքով , բայց ոչ բացահայտ հակահայ երանգներ է ստանում, իսկ ապացույցը Հալեպի հայկական թաղամասերում ընկնող արկերը, այրվող եկեղեցիները հայկական, Քեսաբի վրա հարձակումը, Դեր Զորի հայկական պայթեցված եկեղեցին, և այլն : Երևացող կողմը այն է, որ մուսուլմանական ծայրահեղական հոսանքներին հարող խմբավորումների համար թիրախ են ոչ մուսուլմանները և ոչ իրենց նման մուսուլմանները, բայց չմոռանանք, որ Թուրքիան նրանց վրա ունի ազդեցություն: Այսքան տարի հայերը Մերձավոր Արևելքում ապահով ապրել են մուսուլմանների մեջ, որովհետեւ եղել են իսկական, նորմալ մուսուլմաններ, բայց հիմա ուրիշ է : Հիմա այրահեղական իսլամը մեծանում է ինչպես սարից գցված ձնագնդին և հայերը այնտեղ մորթվելու վտանգի տակ են: Պետք է օր առաջ կազմակերպել հայերի ներգաղթ Հայաստան, քանի դեռ ուշ չի, քանի դեռ հայերը կարող են իրենց գույքը տեղափոխել, կամ վաճառել: Հայաստանի սոցիալական պայմանները մեջ չբերեք. Մորթվելու և առևանգվելու հետ համեմատելու չի:Իրանի հայերն են միայն ապահով. Կա բացարձակ շիա բնակչության գործոնը, շիական իշխանություն ,ամուր պետություն: Դեռ ուշ չէ:




Տիգրան Մկրտչյան