Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2014-ի հունվար-դեկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով։


Դեկտեմբերին նոյեմբերին նկատմամբ արձանագրվել է 19,6 տոկոս աճ, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ' 2,3 տոկոս աճ: Հիշեցնենք, որ 2014-ին պետական բյուջեի հիմքում դրված էր 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Միեւնույն ժամանակ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները մեր երկրի համար այս տարի կանխատեսում էին շատ ավելի ցածր աճ' Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում էր 2,5 տոկոս, Համաշխարհային բանկը' 2,6 տոկոս: Հիմք ընդունելով տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,9 տոկոս աճը, կարելի է եզրակացնել, որ ՀՆԱ աճը մոտ կլինի այս ցուցանիշին:

 

 

Անի Սանոսյան