Ինչու է իմ համար մերժելի վալենտինի տոնը: Ցավոք, շատերը ինֆորմացիայի պակասի պատճառով կարծում են, թե այս տոնը մենք մերժում ենք միայն այն պատճառով, որ Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի մաս չի կազմում, այլ ուրիշ եկեղեցիների: Չնայած սա նույնպես բավարար պատճառ է: Եթե այսօր մյուս եկեղեցիները ՀԱԵ-ու սրբերից միայն Գր. Լուսավորչին են ընդունում' մյուսներին համարելով ազգային նշանակության կամ հակաքաղկեդոնական դեմքեր, ապա մենք ինչու հանկարծ մի օր պետք է արթնանանք և սկսենք մինչ այդ մեր տոնացույցում տեղ չգտած և մեր հայրերից մեզ չավանդված սրբի տոն նշե”լ: Բայց սա դեռ ամբողջը չէ. Ոչ մի եկեղեցու,այդ թվում և կաթոլիկ տոնացույցում չկա այն անձը,ում այսօր ներկայացնում են իբրև Սիրո հովանավոր Սուրբ Վալենտին:Անշուշտ, թե ուղղափառները, թե կաթոլիկներն ունեն վալենտիններ, բայց դրանցից ոչ մեկի վարքը չի առնչվում այդ սիրո հովանավորի լեգենդի հետ: Այդ տոնը,որը պատմական որևէ հիմք չունի ,դա աշխահիկ հասարակության կողմից ներմուծված տոն է և քարոզում է հենց աշխահիկ սիրո չափանիշները, ինչի մեջ մեծապես ընկղմված է հատկապես արևմտյան աշխարհը: Բավական է միայն ցույց տալ տոնի ակունքը. այն անմիջական շարունակությունն է հին Հռոմի Lupercalia տոնախմբության, որ նվիրված էր էրոտիզմին և կատարվում էր ի փառս Juno Februata դիցուհու: Նշվում էր փետրվարի 14-ին: Վալենտինի տոնի ավանդույթները հարազատորեն պատճենումն են հեթանոսական այդ սովորույթների: Վալենտինի' պատմական վկայություններով կամ եկեղեցական ավանդությամբ չհիմնավորվող լեգենդը ծագել է ուշ միջնադարում' անգլիական ու ֆրանսիական գրականության մեջ: Եթե ծանոթանաք այդ լեգենդի տարբեր տարբերակներին' պետք է զգաք, որ խիստ հարազատ է հոլիվուդյան ֆիլմերի ոգուն, որոնց քարոզած գաղափարները խիստ խոցելի են քրիստոնեական բարոյականության տեսակետից (հատկապես կցանկանայի օրինակ բերել երիտասարդ եպիսկոպոս Վալետինի և բանտապահի դստեր սիրավեպը...եզրահագումը թողնում եմ ձեզ):
Աշխարհականցման ու գլոբալիզացման արդի պայմաններում առավել քան կարևոր է հոգևոր և ազգային արժեքներին հարազատ մնալը: Սա է խնդիրը: Հակառակ պարագային հետևանքները փորձեք պատկերացնել ինքներդ...

 

 


Սևան Աղաջանյան