Հայաստանում մարդկանց արժևորելու ու գնահատելու տարօրինակ չափանիշներ են աշխատում: Գող ու ավազակ մարդը կարող է համարվել հասարակության կողմից հարգված մարդ իսկ ազնիվն ու խելքովը' որպես մերժելի անձնավորություն: Այս երևույթի առկայությունը մեր երկրում խոսում է հասարակության մեջ համընդհանուր բարոյալքման ախտի գոյության մասին:
Երբ են սկսվել այս տարօրինակ երևույթները Հայաստանում: Դրանք իմ կարծիքով սկսեցին ի հայտ գալ երբ երկրում սկսվեց պետական պաշտոնների առևտուրը հեռավոր 70-ական թվականների կեսերին: Մարդիկ ովքեր չունեին լուրջ մասնագիտական կրթություն, մարդկային պահանջվող արժանիքներ փողով սկսեցին բարձրագույն պաշտոններ զբաղեցնել և որպեսզի իրենց այնտեղ գտնվելը չհամարվի արտառոց երևույթ սկսեցին ամեն կերպ փնովել ու վարկաբեկել բարձր պրոֆեսիոնալիզմը և մարդկային բարձր արժեքները:
Ես ցավով եմ հիշում թե բարձր ղեկավար պաշտոն ունեցող մի քանի մաֆիոզներ ինչպիսի լկտիությամբ էին արտահայտվում Վիկտոր Համբարձույանի, Պարույր Սևակի և Շիրազի մասին:
Այդ տարիներին էլ հանրակարթական դպրոցներում ձևավորվեց և մինչ այժմ շարունակվում է լավ սովորող և կարգապահ աշակերտներին մանկական դաժանությամբ հալածելը և նրանց կյանքը թունավորելը: Սա արդեն բերեց նոր որակի երիտասարդության ձևավորմանը երբ ակնհայտ արհամարհանք է սերմանվում խելոք ու պատրաստված երիտասարդների հանդեպ առավելությունը տալով թաղի խուժանին, գող ու ավարա ավազակներին:

 

 

Համլետ Աբրահամյան