Ընդդիմությունը, որպես կանոն, չի սիրում իշխանություններին, բայց ամեն գնով պայքարում էիշխանություն դառնալ, թեպետև գիտակցում է, որ բաղձալի նպատակին հասնելուց հետո իրեն նույնպես չեն սիրելու և քննադատելու են նույն արատների և թերությունների համար:


Հանելուկն այս հիշեցնում է ֆրանսիացի հայտնի վիպասան Գի դը Մոպասանին, ով զզվում էր Էյֆելյան աշտարակից, սակայն ամեն օր ընթրում էր այնտեղ գտնվող սրճարանում՝ արդարանալով, թե դա միակ վայրն է, որտեղից չի երևում աշտարակը իր արատներով ու թերություններով:


Հ.Գ. Մեղավորի որոնումները սկսիր քեզնից, սովորեցնում էր Սոկրատեսը:

 

 

Արման Ղարիբյան