Երբ Հունգարիան Ադրբեջանին կաշառքի դիմաց հանձնեց Ռամիլ Սաֆարովին' Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, դաշնակացականներն այրեցին հունգարական դրոշը, Սերժ Ազատիչը Շտիրլիցի թե Մյուլլերի ձայնով խնդրեց Գորիկ Գուրգենիչին մնալ դասերից հետո... Մը ժխոր, մը իրարանցում...
Հիմա, երբ ՀՀ իշխանությունը, ոտնահարելով #102 ռուսական ռազմաբազայի մասին ՌԴ հետ սեփական պայմանագրի 4-րդ հոդվածի 1-ին կետը, պատրաստվում է հանձնել ՎԵՑ ՀԱՅԻ սպանած ռուս յենիչեր Վալերի Պավլովիչ Պերմյակովին իր հարազատ Ռուսիա, ըստ տրամաբանության, Հայաստանը պետք է խզի բոլոր կապերն ու դիվանագիտական հարաբերությունները... ինքն իր հետ:

 

 

Բա ո'նց? Բա ո'րն է տարբերությունը Սաֆարովի դեպքում ' Հունգարիայի ու Պերմյակովի դեպքում' Հայաստանի գործողությունների մեջ? Միայն մեկ տարբերություն կա' Սաֆառովը սպանել է ՄԵԿ հայի, իսկ Պերմյակովը ' ՎԵՑ: Մի գուցե կաշառքն էլ այստեղ վեց անգամ մեծ էր? Այլապես ԲԱՑԱՏՐԵՔ ինքներդ ձեզ, հայեր' այդ ինչու է Հայաստանը շարունակում խզած պահել հարաբերությունները Հունգարիայի հետ? Արդարություն չեմ հայցում' ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ եմ ուզում:
Փաստորեն, Գերմանիան էլ պետք է ժամանակին Սողոմոն Թեհլերյանին ոչ թե դատեր ու արդարացներ Թալաաթի սպանության համար, այլ հանձներ նրան Թուրքիային: Ասում են, թե ՀՅԴ ականավոր գործիչ Վահան Հովհաննիսյանն էլ երազում էր Թեհլերյանի արձանը դնել Բեռլինում...

 

 

 

Տիգրան Խզմալյան