Սահմանամերձ համայնքների բնակիչները էապես վնաս են կրում Ադրբեջանի կողմից պարբերաբար կրակոցներից: Այս մասով պետությունը պետք է հնարավորինս շատ ուշադրության տակ առնի սահմանին կից բնակավայրերը:


Կառավարությունն անցած տարի բազմիցս նշել էր , որ ընթացիկ տարում անելու է ամեն ինչ' սահմամերձ գյուղերի բնակիչներին աջակցելու նպատակով:


Ինչպես հիշում ենք անցյալ տարվա կեսերին կառավարությունը որոշում էր ընդունել, որի համաձայն պետությունն իր վրա է վերցնում սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների 50%-ը:
Գործադիրը նաև որոշում էր ընդունել, ըստ որի Վերին Կարմիրաղբյուրի և ցուցակում ընդգրկված մյուս համայնքների հողի հարկը և ոռոգման ջրի դիմաց կատարվող վճարումների 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը:


Եթե մի փոքր մանրամասն խոսենք այս օրենքից, ապա պետք է նշենք, որ որոշման համաձայն' 649 հողի սեփականատերեր ամբողջությամբ կստանան իրենց հողի հարկի փոխհատուցումը, իսկ շուրջ 95 ջրօգտագործողների կտրամադրվի ոռոգման ջրի վճարի 50 տոկոս փոխհատուցում: Այս նպատակով կառավարությունը նախատեսել է հատկացնել շուրջ 3 մլն 257 հազար դրամ:


Ինչպես հիշում ենք օրերս Ադրբեջանական կողմը նորից կրակ էր արձակել ոչ միայն հայկական մարտական հենակետերի, այլ նաև սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Դրա հետևանքով մի շարք սահմանամերձ համայնքներում, բնակիչները գույքային կորուստներ էին ունեցել և վնասված կորուստները փոխհատուցելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով:


Փաստորեն այս որոշումը հուշում է այն մասին , որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներն ու բնակավայրերը: Գլոբալ առումով հանձնաժողովի ստեղծումը սահմանին կից բնակավյրերի օգնության շղթայի շարունակությունն է:

 

 


Արման Ղարիբյան