Աշխարհում չկա մի կին, ով չցանկանա գեղեցիկ ու երջանիկ լինել: Կանանց թուլությունը գեղեցկանալն ու տղամարդկանց հաճոյանալն է: Շատ հաճախ կյանքի տարբեր փուլերում կինն էլ է թուլանում և կորցնում կանացի ողջ հմայքը: Սակայն պետք չէ շտապել: Կինը գեղեցիկ լինելուց բացի պետք է կարողանա նաև իրեն երջանիկ զգալ: Աշխարհահռչակ դիզայներ ու մոդելիոր Կոկո Շանելն իր կյանքում շատ քիչ է ապրել երջանիկ պահեր, բայց երբեք չի կորցրել իր կանացի հմայքն ու գեղեցկությունը: Ավելին, նա կարողացել է նույնիսկ հազարավոր կանանց պարգևել ժպիտներ, գեղեցկություն ու երջանկություն, իսկ տղամարդկանց ստիպել՝ գնահատել կանանց արժանիքներն ու սեթևեթանք արտահայտող գեղեցկությունը:

 

Ձեզ եմ ներկայացնում Շանելի հավերժական կանացիության ու գեղեցկության արտասովոր գաղտնիքներից 15 կանոն:

 

1.Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելու մեջ է:

 

2. Որքան շատ լինեն կնոջ համար նախատեսված սիրելի զբաղմունքներն ու հետաքրքրություններն, այնքան նա ավելի քիչ կզբաղվի ուրիշների գործերով:

 

3.Կինը չպետք է շտապի անհաջողակ տղամարդկանց արցունքների ու դժգոհությունների համար դառնալ հարմարավետ հենասյուն. իսկական տղամարդն ինքնուրույն է կարգավորում սեփական խնդիրները:

 

4.Եթե կինը ցանկանում է գեղեցիկ լինել ցանկացած պատահական հանդիպումների ժամանակ, նա պետք է սովորի գեղեցիկ լինել միշտ. անգամ աղբը թափելուց նա հաճելի տեսք պետք է ունենա. կդառնա սովորություն, կդառնա նաև ճակատագիր:

 

5. Փողի նկատմամբ կնոջ վերաբերմունքը պետք է լինի թեթև: Եթե նա ունի փող, պետք է սովորի այն ծախսել, իսկ եթե չունի, չպետք է տխրի:

 

6. Կինը պետք է իմանա իր արժեքը, բայց երբեք չպետք է բարձրաձայնի այդ մասին:

 

7. Մի´ շտապեք ձերբազատվել ձեզ դուր չեկած տղամարդկանցից: Որքան շատ տղամարդկանցով լինեք շրջապատված, այնքան ավելի գրավիչ կլինեք մյուսների համար: Սպասե´ք մի փոքր, և վաղ թե ուշ այդ շրջապատում կհայտնվի նա, ով ձեզ պետք է:

 

8. Եթե կինը չի ցանկանում պատասխանել որևէ կոնկրետ հարցի, բավական է, որ նա բազմանշանակ ժպտա: Շատ հաճախ ժպիտն ավելի զորեղ է ներգործում:

 

9. Կնոջ արցունքները հզոր զենք են, սակայն դրանք պետք է կիրառվեն հնարավորինս հազվադեպ: Մշտապես լացող կինը ոչ թե կարեկցանք, այլ զայրույթ է արթնացնում :

 

10. Կինը կարող է լինել բազմակողմանի զարգացած ու լավ կրթված, բայց «ամեն ինչի ու ոչնչի մասին» առանց խոսելու կարողության, նա չի կարող հետաքրքիր զրուցակից համարվել:

 

11. Կինը չի կարող կարիերայում միանգամից ցուցադրել իր բոլոր արժանանիքները: Որքան շատ նրան թերագնահատեն սկզբում, այնքան մեծանում են նրա’ վերջում հաղթելու շանսերը:

 

12. Տղամարդկանց կապվածությո՞ւն: Չկա ավելի հեշտ բան: Սկզբից ևեթ սովորեցրեք տղամարդկանց փող ու ժամանակ ծախսել ձեզ վրա: Տղամարդիկ ավելի շատ գնահատում են այն, ինչ տալիս են, քան այն, ինչ իրենք ստանում են:

 

13.Կինն, ով կարողանում է դուր գալ, չի կարող անմասն մնալ բամբասանքներից: Սակայն դա այն դեպքում միայն, երբ պետք չէ հաշվի առնել հասարական կարծիքը: Գլուխը բարձր պահեք. լավ է լինել սեթևեթող, քան բամբասող:

 

14. Առույգ լինելու համար կինը պետք է ժամանակ առ ժամանակ ինչ- որ բան կարողանա փոփոխել կյանքում՝ ձեռնոցները, աշխատանքն ու տղամարդուն: Եթե աշխատանքի և տղամարդկանց հարցում բախտը ձեզ ժպտա, ուրեմն հաճախ փոխեք ձեռնոցները:

 

15. Քանի դեռ կինն իրեն զգում է կին, ուշ չէ ամեն ինչ վերսկսել սկզբից:

 

 

Արթուր Սաֆարյան