Մեր օրերում ամենաննշան ռեալ բան անելը պահանջում է նյութական և ֆինանսական միջոցներ։ Նույնիսկ ծորակից խմելու համար մեկ բաժակ ջուր վերցնելը ձրի չի կարող կատարվել էլ ուր մնաց մեծամեծ գործերը՝ ինչպիսին ասենք երկիր բարեփոխելը, կառուցելը և շենացնել է։

 


Քաղաքական կամ տնտեսական ցանկացած բարեփոխում միջոցներ է պահանջում։ Շատերին թվում է որ հենց գրավոր կամ բանավոր բացաշունչ ճառեր գրեն ու հնչեցնեն ժողովորդը իրենց խորդանոցներում կամ բակերում դրած եղաններն ու փոցխերը վերցրած կգան ու ատելի իշխանավորների քամակներին հասցնելով նրանց երկրից կքշեն դեպի Սիբիրներ ու երկրում աստծո արդար կարգերը կսկսեն իրենք իրենց ներդրվել ու գործել ճիշտ այնպես ինչպես իմ համակարգիչը միացնելիս ինքն իրեն սկսում է աշխատել և ՖԲ-ում ինչքան լավ ստատուսներ կան իրեն իրեն բերում է որ ես հանգիստ նստած կարդամ։
Ժողովուրդ ջան երբ պատրաստվում եք կամ մտածում եք որևէ քաղաքական գործիչի կամ քաղաքական ուժի հետ հույսեր կապել մի հատ մտածեք, քցեք բռնեք, հարց ու փորձ արեք ու պարզեք նրանց հետևում ինչ ռեալ ուժեր ու մրջոցներ, մարդկային և այլ ռեսուրսներ են կենտրոնացված։ Կան նման ռեսուրսներ թե ուղղակի քամի են անում տվյալ «փրկիչնեը»։

 

 

Շատ անգամներ են մեզ խաբել ու իրենց սնանկ տեղովը մեզ զուր հուսադրել առանց կոնկրետ ու շոշոփելի որևէ արդյունքի։ Հիշեք, նույնիսկ Լենինի նման բոցաշունչ ճառասացը ոչնչի չէր հասնի եթե չլինեին գերմանական միլիոնները որոնք այդ երկիրը ներդրեց Ռուսաստանը Առաջին համաշխարհային պատերազմում հաղթող պետությունից պարտվող ու քայքայվող ավերակների վերածելու համար։ Այս օրինակը բերեցի որպեսզի ձեզ զգուշացնեմ նաև մի այլ վտանգից։ Դա այն է որ նույնիսկ եթե տեսնում եք որ մարդը կամ քաղաքական ուժը իրոք լուրջ ֆինանսական և այլ միջոցների է տիրապետում պետք է հասկանալ թե դրանք մեր երկիրը ուր են ուզում տանել, որտեղից են ու ինչ ծագում ունեն այդ գործադրաված ֆինանսական միջոցները։
Պետք է զգույշ վերաբերվել ամեն ինչին որպեսզի արաբական աշխարհի նման հավերժական մի թեժ կետի էլ մեր տարածաշրջանը չվերածվի։

 

 

 

Համլետ Աբրահամյան