Ասում են՝ օրերս «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից պատանդ վերցված հորդանանցի օդաչուի հետագա ճակատագրի պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել վերջինին գերած չեչենցի իսլամականների և կառույցի ղեկավար շրջանակների միջև. չեչենները ցանկացել են անմիջապես մահապատժի ենթարկել օդաչուին, մինչդեռ նրանց վերադասները գտնում են, որ պատանդին անհրաժեշտ է պահել որպես հաղթաթուղթ հետագա զարգացումների հետ կապված:

 

 


Վերոնշյալն, ինչպես նաև օրերս ԻՊ-ի ներսում հեղաշրջման տապալված փորձի պատճառով 4 ադրբեջանցիների ձերբակալման հանգամանքը, կառույցի որոշ օղակներում բավականաչափ հաճախակի դարձած տարբեր մասշտաբների դավադրության օրինակները ցույց են տալիս, որ մերօրյա խալիֆայության ապագան գրեթե չի տարբերվի միջնադարյան իր նախորդների ճակատագրից:

 

 

Արմեն Պետրոսյան