Այսօր ակներև է, որ քաղաքական դաշտում հարաբերական անդորր է տիրում: Այնուամենայնի, օրերս մի քանի քաղաքական ուժի ներկայացուցիչներ հանդես եկան հայտարարություններով' ամփոփելով 2014 թվականի քաղաքական անցուդարձը:


Մամուլում երեկ և այսօր շրջանառվում էր նաև Արթուր Բաղդասարյանի ամփոփիչ ասուլիսը:

Մասնավորապես, խոսելով իր քաղաքական հետագա գործունեության, հնարավոր քաղաքական մերձեցումների մասին, ՕԵԿ նախագահը անդրադարձել է նաև երկրի տնտեսական վիճակին, ինչպես նաև պետության կողմից իրականացվող սոցիալ-տնտեական քաղաքականությանը:


Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է նաև ՕԵԿ-ի և կառավարության հնարավոր համագործակցությանը, մեջբերեմ. «Մենք հեքիաթներում չենք ապրում, որ կախարդական փայտիկից խոսենք: Ապրում ենք ռեալ իրականության մեջ: Ինչ վերաբերում է համագործակցությանը, գոնե ՕԵԿ-ը առավելապես կառուցողական է եղել: Մենք պատրաստ ենք աջակցել կառավարության ցանկացած լավ նախաձեռնության, մենք թշնամիներ չենք»:


Ճիշտ է նկատել պարոն Բաղդասարյանը' մենք հեքիաթներում չենք ապրում: Լավ կլիներ, որ վերոգրյալ մտքից մեկ այլ հետևություն աներ ՕԵԿ առաջնորդը: Միայն հեքիաթներում և դրամատիկ ժանրի ֆիլմերում մարդիկ կարող են նորից հավատալ ու վստահել Բաղդասարյանի նման անսկզբունք, դավաճան քաղաքական գործչին: Այն բնորոշումներն, որոնցով կնքել են Բաղդասրային հասարակ մարդիկ, նույնիսկ հանրային հարթակում գրելու համար կոպիտ են:


Ճիշտ կաներ ՕԵԿ առաջնորդը գոնե լռեր և զզվանքի նոր ալիք չբարձարցներ իր անձի և վերջնականապես հեղինակազրկված կառույցի վերաբերյալ:

 

 

Հայկ Համբարձումյան