Եւ մեր նախահայր Հայկը ցանկացավ իմանալ իր ժողովրդի թիվը: Հրամայեց փորել մի մեծ փոս ու ամեն հայի պատվիրեց մի քար նետել այնտեղ: Յուրաքանչյուրը նետեց իր բերած քարը և մի քանի օրում այն փոսի տեղը մի հսկա սար բարձրացավ: Քարերով լցվեց նաեւ նոր բացված մի փոս: Մարդիկ ուրախ ասում էին միմյանց.
- Ես այս սարի մա՛սն իմ, դու այս սարի մա՛սն իս:
Այսպես առաջացավ լեռան Մասիս անունը: