Մեր նախահայր Հայկը ցանկացավ իմանալ հայության թիվը: Հրամայեց, որ Մայր գետի՝ Արաքսի աջ ափին, յուրաքանչյուր հայ մի քար գցի նախապես որոշված վայրում: Եկան Այրարատյան աշխարհի հզոր այրերը, կատարեցին Հայկ Նահապետի հրամանը եւ մի քանի օրում այն փոսի տեղը մի հսկա սար բարձրացավ: Քարերով լցվեց նաեւ լեռան հարեւանությամբ գտնվող գոգավորությունը: Մարդիկ ուրախ ասում էին միմյանց.
- Ես այս սարի ՄԱ՛ՍՆ եմ, դու այս սարի ՄԱ՛ՍՆ ես (ՄԱՍՆ ԻՍ)․․․
Այսպես առաջացավ լեռան Մասիս անունը:

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ