ԱՌԱՍՊԵԼ ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐ ՀԱՅԿԻ և ՄԱՍԻՍ ՍԱՐԻ ՄԱՍԻՆ, կամ աշխարհում առաջին մարդահամարը

Եւ ցանկացավ հայերի նախահայր Հայկն իմանալ իր ժողովրդի թիվը, և հրամայեց փորել մի մեծ փոս ու ամեն հայի պատվիրեց մի քար նետել այնտեղ: Յուրաքանչյուրը նետեց իր բերած քարը, և մի քանի օրում այն փոսի տեղը մի հսկա սար բարձրացավ: Քարերով լցվեց նաեւ նոր բացված մի փոս: Մարդիկ ասում էին իրար.
- Ես այս սարի մա՛սն իմ, դու այս սարի մա՛սն իս:
Այսպես առաջացավ լեռան Մասիս անունը: