Այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշխոտյանը տարին ամփոփող ասուլիս է տվել և անդրադարձել տարվա ընթացքում կրթության ոլորտի գրանցած որոշ հաջողությունների:


Աշոտյանի խոսքով՝ տարվա ձեռքբերումներից էր բարձրագույն կրթության բարեփոխումը՝ սոցիալական նոր փաթեթի ներդրման առումով, որի շնորհիվ 2000 ուսանող պետության կողմից ֆինանսավորվող ծրագրից սոցիալական օգնություն է ստացել:


«Տարվա ձեռքբերումներից էր նորարարական մրցակցային ծրարգրերի հիմնադրումը, ինչպես նաև հանրակրության մասին օրենքի նոր խմբագրումը, որը հեղափոխական է երեխայի կրթության ապահովման տեսակետից»,-ասել է նախարարը:

 

 

Անահիտ Գրիգորյան