Ձկնաբուծության ոլորտը զարգանում է: Այդ մասին են փաստում վերջին տարիների ցուցանիշները: Այս տարի արտադրվել է շուրջ 15 հազար տոննա ձուկ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ինչ վերաբերում է արտերկում արտադրության սպառմանը,ապա Հայաստանից կարտահանվի 2300 տոննա ապրանքային ձուկ, որը շուրջ 500 տոննայով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:
Այս ոլորտի զարգացմանը կնպաստի նաև այն, որ ձկնաբուծական տնտեսությունները հայտնվել են ՌԴ արտահանման ցուցակում, և հնարավորություն են ստացել ձուկ ներմուծել այդ երկիր: Աշխատանքեր են տարվում նաև Ռուսաստան մսամթերք արտահանման ուղղությամբ:
Գոռ Մարկոսյան