էհ, Բաբուխանյանի օրն էլ օր չի. ֆեյսբուքի թուքումուրը արդեն տեղափոխվել է ռեալ կյանք ու անգամ ԱԺ, բայց Բաբուխանյան դու Բաբուխանյան, հերիք չի մի հատ ներողություն չի ասում, դեռ մի բան էլ շարունակում է Րաֆֆու վրա «կեղտ բռնել»։ Այսպես, երե ԱԺ-ում տեղի ունեցած Կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ Բաբուխանյանը սկսել է գանգատվել, որ իր թերթին չեն տրամադրում տեղեկություններ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆինանսական միջոցների ծագման վերաբերյալ՝ հիմնվելով բանկային գաղտնիքի իրավունքի վրա։ Այդ ժամանակ, նիստերի դահլիճ է մտել Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ու նիստը վարող Հովիկ Աբրահամյանից վարման կարգի վերաբերյալ խոսք է խնդրել: ԱԺ նախագահը պատասխանել է, որ հարցուպատասխանի ժամանակ ինքը չի կարող օրենք խախտել ու խոսք տալ: «Օրենքը խախտել եք այն ժամանակ, երբ քծնողներին եւ պրովոկատորներին եք խորհրդարան բերել»,- խոսնակին հակադարձել է Ռուբիկ Հակոբյանը: «Քծնողը դու ես»,- Ռուբիկ Հակոբյանին պատասխանել է Հայկ Բաբուխանյանը: «Դե դավայ, կազյոլի մեկը, կազյոլ»,- դահլիճից հեռանալիս Բաբուխանյանին է ուղղել Հակոբյանը: Այ սենց, Բաբուխանյանին հրապարակավ այծեղջուր են կոչում, ընդ որում, դա հորոսկոպի հետ կապ չունի, և վախենամ որ, այծերի և այլ մանր կճղակավոր ու խոշոր եղջրավորների հետ ասսոցիացիաները հետևեն Բաբուխանյանին իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում։ Լեզվի սայթաքում, կյանքի խորտակում։վ