Բոստոնի բժշկական կենտրոնից Միքայել Հելիկը պնդում է' աշխարհում մոտ 1 միլիարդ մարդ պարբերաբար վիտամին D-ի պակաս է ունենում: Ընդ որում, խոսքը չի գնում միայն հյուսիսի ցուրտ գոտիներում ապրողների մասին. այս վիտամինի պակասի վտանգի առջև հաճախ կանգնում են նաև արևադարձային գոտիների բնակիչները:
Ավանդաբար համարվում էր, որ այս վիտամինի պակասը զգում են հատկապես հյուսիսի բնակիչները: Սակայն սա մոլորություն է, քանի որ Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի կամ Հնդկաստանի բնակիչների մոտ ևս նկատվում է այս վիտամինի պակասը:

 


Բանն այն է, որ այս երկրների բնակիչները նախընտրում են փակ հագուստ կրել: Նրանք նաև մուգ մաշկ ունեն, որն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցմանն՝ օրգանիզմ, որն էլ հենց պատասխանատու է D վիտամինի ստեղծման համար: Պետք է նաև հիշել, որ արևապաշտպան քսուքները կարող են 95% -ով կրճատել D վիտամինի ստեղծումը (սակայն սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է հրաժարվել արևապաշտպան քսուքներից. մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը չի վերանում):
Այս պատճառով էլ, ինչպես ցույց է տալիս փորձը, որ երկրում էլ ապրեք, արևի վիտամինը ստանալը բավականին դժվար է: Անհրաժեշտ է օգտագործել D վիտամինով հարուստ սնունդ: Յուղոտ ձուկն օգտակար է այս առումով, իսկ կաթը պարունակում է օրական օրգանիզմին անհրաժեշտ վիտամինի քանակի քառորդ մասը:

 


D վիտամինի պակասը կարող է հարուցել հիվանդություններ, ինչպիսիք են՝ ռախիտը, մեծանում է կոտրվածքների հավանականություն, քանի որ, առանց վիտամին D-ի, օրգանիզմ ներթափանցող կալցիումի միայն 10–15%-ը կարող է յուրացվել: Բացի այդ, մարդիկ, ովքեր քիչ են ստանում D վիտամին, հակված են հիվանդությունների' օստեպորոզ կամ քաղցկեղ: Նրանց շրջանում հանդիպում են նաև ավելորդ քաշ ունեցողները:

 


Հիշեցնենք նաև, որ ըստ վերջին հետազոտությունների' D վիտամինը երկարացնում է կյանքը: Մահացությունը երկու անգամ ավելի բարձր է D վիտամինի պակաս ունեցողների շրջանում: Վիտամինի փոքր քանակության և մահացության դեպքերի միջև կապը դեռևս բացահայտված չէ:

 

 

 

Վրեժ Հովսեփյան