Մեր երկրի էկոնոմիկայի նախարարության կողմից USAID «EDMC» ծրագրի աջակցությամբ մշակվել է ներդրումային ծրագրի անձնագրի օրինակելի ձև, որը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս կարճ և պրոֆեսիոնալ ձևով պոտենցիալ ներդրողին ներկայացնել հիմնական գործարար գաղափարը, և աջակցում է մասնավոր ներդրողներին իրենց ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը օտարերկրյա ներդրողներին հասանելի դարձնելու հարցում: Մեր երկրում գործարար միջավայրի բարելավման պետական ծրագրերը, մասնավորապես, կնպաստեն մեր երկրի տնտեսությունում բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների ու ծառայությունների քանակի արագ աճի ապահովմանը, արտաքին առևտրի խթանմանը, հարկային ու մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: Տնտեսության որոշ ոլորտներում ավտոմատացումը էլ ավելի արդյունավետ է դարձնում տվյալ ոլորտը:

 

 

Գոռ Մարկոսյան