Գյումրեցի երեխաների մասին պատմող "Գողացված մանկություն" ֆիլմի մասին բավականին շատ է խոսվել հայաստանյան մեդիայում: Ռեժիսոր Արմեն Գասպարյանի այս ժապավենը պատմում է իր հայրենի Գյումրի քաղաքի չքավոր երեխանելի մասին, իրական գույներով, առանց ավելորդ պաճուճանքների ներկայացնում է նրանց կյանքն ու կենցաղը, նրանց առօրյան: Ու թերևս այդ պատճառով էլ այն դուր չի եկել երևանյան որոշ պետական գերատեսչությունների "քիմքին" և դեռ նկարահանման աշխատանքների սկզբից փորձեր են արվել այն "չեզոքացնել": Սակայն, ինչպես և Արմենի շատ ֆիլմեր, այն ևս ի վերջո "միս ու արյուն" է ստացել ու բարձրացել էկրան' ներկայանալով հանդիսատեսին ու հանձնվելով վերջինիս դատին' նակախ այն հանգամանքից, թե ստեղծման ճանապարհին ինչպիսի խոչընդոտների է հանդիպել /ի դեպ դրանք Արմենի ստեղծագործական կյանքի ճանապարհի գոնե վերջին շրջանում, սկսած "Հայկական հաց" ֆիլմից, բավական շատ են եղել/: Ինչ որ է, սա առանձին թեմա է ու դեռ առիթ ոկւնենանք մանրամասն խոսել Արմեն Գասպարյանի "ստեղծագործական հալածանքների" մասին: Իսկ այսօր սահմանափակվենք միայն այնքանով, որ մի շարք միջազգային կինոփառատոնների արժանացած "Գողացված մանկությունը" դեպտեմբերի յոթին' Սպիտակի երկրաշարժի հիշատակի օրը կունենա նաև իտալական ցուցադրություն: Բայց ....


Առաջին հայացքից սովորական այս իրադարձությունը յուրահատուկ է այնքանով, որ ֆիլմին չեն մասնակցլի Իտալիայում ու Վատիկանում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները.... որովհետև արդեն վերը նշված արհեստածին խնդիրների պատճառով ֆիլմը կներկայացված Շվեդիայի Թագավորության դրոշի ներքո Նույնկերպ ֆիլմը Շվեդիայի դրոշի ներքո կներակայանա նաև Մոսկվայում անցկացվելիք ИНПУТ - interantional public television, Միջազգային համաժողովի ժամանակ:


Այս ամենի մասին ռեժիսոր Արմեն Գասպարյանը խոստանում է մանրամասնորեն ներկայացնել ֆիլմի պրեսս-ռելիզներում:

 

 

Գևորգ Գրիգորյան