Ահա 10 մերժող արտահայտություններ, որոնք ասում են աղջիկները, երբ նրանց ծանոթ կամ անծանոթ տղա է մոտենում… Տեսնենք, թե ինչպես են հնչում դրանք, բայց իրականում ինչ են նշանակում…


1. Ես քեզ եղբոր նման եմ վերաբերվում… (դու վերջին մարդն ես, ում ես երբևէ ուշադրություն կդարձնեմ…):


2. Մեր տարիքներն անհամապատասխան են… (Գոնե մազերը թափած չլիներ…):


3. Ես պիտի հասկանամ, թե ինչ եմ ուզում… (առանց քեզ էլ լիքը դարդ ունեմ…):


4. Դու ինձ էդ իմաստով չես գրավում… (անդուր դեմք ես…):


5. Հարցը քո մեջ չէ, հարցը իմ մեջ է… (հարցը իմ մեջ չէ, հարցը քո մեջ է…):


6. Ես դեռ պիտի կարիերայիս մասին մտածեմ… (անգամ իմ միայնակ, անկապ, հոգնած կյանքը լավ ա առանց քեզ…):


7. Բանակն ընդհանրապես կապ չունի… (վաաայ… դու բանակ է՞լ ես գնալու…):


8. Ես ընկեր ունեմ… (եթե այդպես կարելի է անվանել իմ շանը…):


9. Ես քեզ չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչեմ… (ես քեզ չեմ ճանաչում, բայց չգիտեմ՝ ոնց ճանաչեմ…):


10. Արի մնանք ընկերներ…(արի մի քիչ էլ սպասի…):