Եռյակի համար աշունը թեժ էր, բայց միայն ներքին խմորումների առումով: Հանրահավաքային լճացման ֆոնին երեկ Ժառանգության ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ, որի մեսիջները բացառապես ուղղված էին Եռյակին: Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն էր հայտնել, որ որոշումների կայացման գործընթացը Եռյակում ուղղեկցվում է ներքին կոնսեսուսի բացակայությամբ: Խոստովանել էր նաև, որ հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ:

 

Ժառանգության ղեկավարը անդրադառնալով իր կուսակցության հետագա քայլերին, հայտարարել է, որ սկսելու է հանրահավաքների շարք: Առաջին «քաղաքացիական ժողովը» տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին ժամը 17.00-ին: Փաստացի , այս հայտարարությունը հուշում է, որ Հովհաննիսյանը մտադրված է նոր տեմպով և եռյակից առանձին սկսել քաղաքական նոր գործընթաց:

 

Այսիպիսով Եռյակը թևակոխում է պառակտումների նոր փուլ: Ժառանգության ղեկավարին չեն բավարարում ոչ իշխանական ուժերի նոր ռազմավարությունը: Եռյակի մյուս ներկայացուցիչները երեկ նույնպես անդրաարձել էին Րաֆֆու հայտարարությանը: Պաշտոնապես դեռ չի խոսվում այն մասին, որ Հովհաննիսյանը լքում է հարթակը, սակայն ուժերի հայտարարությունները այլ բան են վկայում:

 

 

Արման Ղարիբյան