Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության տարածած «մեսիջ-հռչակագիրը» մտքիս վերլուծական հատվածին խորհելու լայն մտահորիզոններ ընձեռեց:


Փաստորեն այդ «Հռչակագրից» պարզ դարձավ, որ «Ժառանգությունը» նոր արմատական քաղաքականության էտապ է մտնում:


Ինչու՞ ենք շեշտում «Ժառանգությունը», քանզի, ըստ էության, նա իրեն արդեն տեսնում է Եռյակից անջատ և, ի տարբերություն մյուս երկու կոլեգաների, իր քայլերի հաջորդականությունն ու տակտիկան համարում է բաց ու թափանցիկ:


Այսինքն Րաֆֆին կարծես ստանձնում է մի տեսակ յուրահատուկ քարոզչի դերակատարություն. ստացվում է, որ Ժառանգությունը չի ընդունում Եռյակի հռչակած մարտահրավերնեն ու նրա կողմից տարվող քաղաքական կուրսը, ասել է թե՝ չի վստահում իր նախկին «համագաղափարակիցներին» (չնայած դժվար է հասկանալ և մասնավորապես պատկերացնել, թե իր երկու «հարթակային ընկերների» հետ ինչ միասնականություն ու համընդհանուր մոտեցումներ ունենային ընդհանրապես):


Ժառանգությունն իր այդ քայլով և ձեռքի թեթև հպմամբ՝ հրաշալի Եռյակը դարձրեց «մեկնարկային Դուետ»՝ նրանց ընձեռելով գործունեության լայն ասպեկտ:


Րաֆֆին իր «Հռչակագրում» շեշտադրում է կատարում խոսելով «Հանուն Հայաստանի». ստացվում է ի՞նչ, մինչ այդ գործում էին ընդդե՞մ ՀՀ-ի:


«Ժառանգությունը» հրաժարվում է նաև հայտնի 12 կետերից,դրանով ՀՀ նախագահի կողմից առաջարկվող կառավարության հետ սպասվելիք երկխոսությունը չի ընդունում՝ պահանջելով անհապաղ իշխանափոխություն:


Հայտարավում է, որ «Ժառանգությունը» ձեռնամուխ է լինում ՀՀ ողջ տարածքում կենտրոնակայաններ և զորակցող օղակների ստեղծման գործին: Նշված հայեցի գեղեցիկ որակումները վերաբերվում էին այն նույն շտաբաշինության գաղափարին, որի մեկնարկի մասին հայտարավել էր հոկտեմբերի 24-ի՝ Եռյակի հանրահավաքի ժամանակ (հավանաբար պարոն Հովյաննիսյանը ԲՀԿ ղեկավարի այդ հայտարարությունը շատ խորն է ընդունել և ամեն գնով փորձում է աջակցել նրան, ուղղակի հետաքրքրական է, թե ինչու՞ շտաբները կտրուկ փոխվեցին «զորակցող օղակների»):


«Ժառանգության» և Րաֆֆու այս քայլերով փորձ է արվում ակտիվ քաղաքականությամբ զբաղվող քաղաքական լուրջ ուժի տպավորություն ստեղծել:

 

 

 Արմեն Հովասափյան