Թուրքերը վրեժխնդիր են լինում ամերիկացիներից' չմոռանալով ամոթի պարկը: Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Ստամբուլում: Սև ծովում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությունից Ստամբուլ վերադարձած ամերիկյան ռազմանավի զինծառայողների գլխին պարկեր են անցկացվել Թուրքիայի երիտասարդական միության ներկայացուցիչների կողմից' «Կորչի ամերիկյան իմպերիալիզմը», «Յանկիներ, տուն վերադարձեք» կարգախոսների ներքո:


Փաստորեն, թուրքերը դեռ չեմ մոռացել «ամոթալի պարկի» դեպքերը, երբ 2003 թ. հուլիսի 4-ին, հյուսիսիրաքյան Սուլեյմանիե քաղաքում Հյուսիսային Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատար, ամերիկյան գեներալ Օդիերնոյի հրահանգով ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանման ու Հյուիսային Իրաքի քրդական զինվորների կողմից ձերբակալվում են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի 12 սպաներ ու ենթասպաներ, որոնց գլխներին պարկեր են հագցնում և տանում Բաղդադ:

 

 

Լևոն Հովսեփյան