Բուժիչ նամակներ


Սրտի նևրոզ, նյարդային անհանգստություն, սպազմեր ստամոքսում և աղիներում. Կատվախոտի 20 գ չոր արմատը 24 ժամ թրմեք 200 մլ կոնյակի մեջ։ Խմեք 10-20 կաթիլ' օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, ջրի հետ։


Ստենոկարդիայի նոպաներ. Կերեք 1-2 կտոր կոշտ շաքար և ընթացքում կումերով խմեք 20-30 մլ կոնյակ։
Սրտի իշեմիկ հիվանդություն, ցիստիտ, միզաքարային հիվանդություն. Մանր կտրատեք նեխուրի տերևը և արմատը։ Հումքը լցրեք կոնյակի մեջ' 1։3 քաշային հարաբերությամբ։ Չորս ժամ թրմեք կիպ փակված տարայի մեջ, քամեք։ Խմեք 1-ական թ/գ' օրը 3 անգամ։ Ոգեթուրմը նախօրոք լուծեք եռջրի մեջ (1 թ/գ ոգեթուրմ, 4 թ/գ ջուր)։


Շագանակագեղձի բորբոքում, միզապարկի հիվանդություններ. Ռեհանի տերևը մանրացրեք, 20 գրամ հումքը 7 օր թրմեք 120 մլ կոնյակի մեջ, քամեք։ Խմեք 25-ական կաթիլ' օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Պանկրեատիտ. Հարեք 1 ձվի սպիտակուց, ավելացրեք 25 մլ կիտրոնի հյութ (մոտ կես կիտրոն)։ Խառնուրդը լուծեք 1 լ կոնյակի մեջ։ Խմեք 1-ական ճ/գ' օրը 1 անգամ, ընթրիքից առաջ։


Հազի երկարատև նոպաներ. Պոպոքի միջնապատը 7 օր թրմեք կոնյակի մեջ (1։10), կիպ փակված տարայի մեջ' մութ տեղում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ' օրը 3 անգամ, ուտելուց առաջ։


Մաշկային ցան. 100 մլ եռջրի մեջ ըստ հերթականության լուծեք 1 գ բորաթթու, 2 գ բորակ, 1 թ/գ բժշկական գլիցերին, 1 ճ/գ կոնյակ։ Համասեռ լուծույթով օրը 2 անգամ մշակեք մաշկը' ներմերսեք։ Գլխամաշկի որքին. Խառնեք լոռամրգիի 1 թ/գ տրորած պտուղ (կարելի է' սառեցրած), 1 ձվի դեղնուց, 1 թ/գ հեղուկ մեղր, կես թ/գ հեղուկ մեղր, կես թ/գ կոնյակ։ Հարեք, մինչև ստացվի համասեռ զանգված։ Ներմերսեք գլխամաշկի հիվանդ մասի մազարմատներին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք գլխաշորով։ Պահեք 30 րոպե, լվացեք գոլ ջրով։


Ատամի սուր ցավ. 20 մլ կոնյակի մեջ լուծեք 5 գ կերակրի աղ։ Բամբակե խծուծը թրջեք լուծույթի մեջ, դրեք հիվանդ ատամի վրա։ Արագ ներգործող միջոց է։


Կոպերի այտուցներ. ժողովրդական դեղատոմսեր Եղեսպակի տերևը մանրացրեք, 1 թ/գ հումքը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ Թուրմը բաժանեք երկու հավասար մասերի' սառը և տաք։ Վերցրեք երկու բամբակյա խծուծ, թրջեք տաք և սառը թուրմերի մեջ, դրեք կոպերին, 10 րոպե անց փոխեք թրջոցները, տաքը' սառով, և' հակառակը։ Կատարեք օրը մեջ, շարունակեք 1 ամիս։


Հում կարտոֆիլն անցկացրեք քերիչով, 2 թ/գ հումքը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, դրեք կոպերի վրա։ Պահեք 10-15 րոպե։ Գործողությունը կատարելուց հետո ցածի կոպը մշակեք հատուկ նախատեսված քսուքով։ Պահեք 10 րոպե, քսուքը մաքրեք թեյի թուրմով։ Կարտոֆիլը լվացեք հոսող ջրի տակ, մաքրեք խոզանակով, եփեք, որից հետո բաժանեք երկու հավասար մասերի։ Սառած կարտոֆիլը դրեք կոպերի վրա, պահեք 30 րոպե։ Խառնեք 1 միջին հում կարտոֆիլից ստացված քերուկը, 2-ական թ/գ ցորենի ալյուր և հում կաթ։ Դրեք կոպերի վրա, պահեք 5 րոպե։ Կարելի է կատարել ամեն օր։ Խառնեք հավասար քանակի հում կարտոֆիլի քերուկ և մաղադանոսի մանրացրած տերև։ Չորս թ/գ հումքը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, դրեք կոպերի վրա։ Պահեք 10 րոպե։ Մշակեք ճարպոտ քսուքով։ Մանր կտրատեք մաղադանոսը, 1 թ/գ հումքը խառնեք 2 թ/գ թթվասերի հետ։ Խառնուրդը դրեք կոպերի վրա, ծածկեք խոնավ անձեռոցիկով։ Պահեք 10 րոպե։ Մանրացրեք կեչու տերևը, 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Բամբակե խծուծը թրջեք սառը թուրմի մեջ, դրեք թրջոց։ Կոպերի այտուցման դեպքում կարելի է դնել թրջոցներ նաև երիցուկի կամ լորենու ծաղիկների, թեյի թունդ սառը թուրմերով, ծովի աղի կամ 1 %-անոց բորաթթվի գոլ լուծույթներով, պահեք 3-5 րոպե։

 

 


Վրեժ Հովսեփյան