Ինչպես տեղեկանում ենք <Արմենիա Միջազգային Օդանավակայաններից>, 2014-ի հոկտեմբերին, 2013-ի հոկտեմբերի համեմատ <Զվարթնոց> միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով' մեկնողները 13 տոկոսով, ժամանողները 9 տոկոսով: Եթե 2013թ հոկտեմբերին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերին' 179602 ուղևոր:


Չվերթերն աճել են 6 տոկոսով: 2013-ի հոկտեմբերի 1549-ի համեմատ կազմելով 1649 չվերթ:

Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

 

Անահիտ Գրիգորյան