«Հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ», ոչ ոչ սա հերթական հումորային հաղորդման տեքստ չէ,սա գյուղնախարարության պաշտոնական հայտարարությունից մի հատված ա: Փաստորեն, եթե մյուս տարի ցորենի մի հատիկը խոսքի 2 միլիմետրի տեղը 3 միլիմետր եղավ քաշվել ենք՝ հացը կթանկանա:


Հայտարարության հետագա տեքստում ասված է. «Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը»: Էլի ցորենի օրինակով ասեմ, եթե մյուս տարի ցորենի ավելցուկ ունենանք, նորից պահեստավորելու ենք ու ավելցուկի պատճառով գինը կրկին թանկանալույա: Հավատացեք ամբողջ տեքստը Իռացիոնալա:


Հ.Գ. Փաստորեն էս ամեն ինչի մեղավորը հավի ուղեղով հավերն են, որ չեն ջոգել ինչ ձու ածեն բռնել մեծն են ածել: Ասում եմ էս արտերն էլ չբռնեն շատ ցորեն տան քաշվենք:Ճ

 

 


Էդգար Խաչատրյան