Յամագուչի-Գումի
Յամագուչի-Գումին երկար պատմություն ունի իբրև հանցավոր խմբավորում: Այն կազմավորվել է դեռևս 1915 թվականին: Այն այժմ Ճապոնիայի ամենահզոր Յակուզա խմբավորումն է: Կազմակերպությունը մոտ 55,000 անդամ ունի: Այն ճապոնական հասարակության գրեթե բոլոր խավերում որոշակի ազդեցություն ունի: Յամագուչի Գումիից այնքան են վախենում, որ ոստիկանությունը հաճախ չի ձերբակալում նրանց: Մամուլը ևս հազվադեպ է գրում նրա մասին:

 


Խմբավորման անդամների մաշկը պատված է դաջվածքներով: Երբ Յամագուչի Գումիի անդամներից որևէ մեկը ինչ-որ վրիպում է թույլ տալիս, նա իր սեփական մատների ծայրերը կտրում է' ի նշան ապաշխարության: Ըստ որոշ տվյալների' նրանք համարվում են աշխարհի ամենահարուստ հանցավոր կազմակերպությունը: Նրանց մատը խառն է գրեթե բոլոր հանցավոր գործերի մեջ, որոնցից նրանք կարող են շահույթ ստանալ, նաև վերահսկում են արտադրության որոշակի ճյուղեր' դրամաշորթություն, պոռնոգրաֆիայի տարածում, քաղաքական կոռուպցիա և այլն:

 


Սինաոլա կարտել

 


Սինաոլա կարտելի առաջնորդը' «Էլ Չապո» Գուզմանը
Սինաոլա կարտելը ղեկավարում է խարիզմատիկ Էլ Չապո Գուզմանը, ով համարվում է աշխարհի թմրադեղերի ամենահզոր վաճառողը:
2009 թ.-ից ի վեր «Ֆորբես» ամսագիրը նրան համարել է աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը. 2009 թ.-ին նա զբաղեցնում էր 41-րդ հորիզոնականը, 2010-ին' 60-րդ, իսկ 2011-ին' 55-րդ: Նա նաև կոչվել է «թմրադեղերի աշխարհի քավոր»: Շշուկներ էին պտտվում, որ Սինաոլա կարտելը սերտորեն համագործակցում էր մեքսիկական ոստիկանության և զինվորական ծառայության հետ' Խուարեզ Վելին վերահսկելու և շրջանի այլ կարտելները փլուզելու համար:

 

Որոշ պաշտոնյաներ համարում են, որ Սինաոլա կարտելն աշխարհի ամենահզոր կազմակերպությունն է, որ զբաղվում է թմրամիջոցների տարածմամբ, սակայն շատերն էլ կարծում են, որ Լոս Զետասը նրանցից առաջ է անցել: Եթե անգամ Սինաոլան առաջինը չէ թմրամիջոցների բիզնեսում, այն հաստատ առաջիններից մեկն է:

 

 

Սանասար Կարապետյան