Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամագրվելու կապակցությամբ Ազգային Ժողովում տեղեր գրավող քաղաքական ուժերի մոտեցումները կարելի կարճ այսպես ձևակերպել՝


-ՀՀԿ-ն ԵԱՏՄ-ին անդամագրվելուն անվերապահորեն կողմ է և հենց ինքն էլ նախաձեռնել է համապատասխան գործընթացը,


-ԲՀԿ-ն ԵԱՏՄ-ին անդամագրվելուն կողմ է և խոսվում է այն մասին, թե, իբր, հանդիսանում է Հայաստանում «եվրասիական շարժման» ծավալման նախաձեռնողներից մեկը,


-ՀՅ Դաշնակցությունը ԵԱՏՄ-ին անդամագրվելուն կարծես կողմ է,


-ՀԱԿԿ-ը ԵԱՏՄ անդամակցության փաստի հետ, գոնե առերևույթ, համակերպված քաղաքական ուժ է՝ չի ասում, որ դեմ է դրան, ասում է որ անդամագրման գործընթացն է անշրջելի,


-ՕԵԿ-ը ևս, կարծես,կողմ է, որ Հայաստանը լինի ԵԱՏՄ անդամ,


-Ժառանգությունը դեմ է Հայաստանի եվրասիականացմանը,


Գուցե ուշադրությունիցս վրիպել է, բայց չեմ նկատել նաև, որ այս կուսակցություններից որևէ մեկը քննադատության ենթարկի հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելու նախաձեռնությունը:

 

 

Արման Մելիքյան